ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Կարատեն թույլ է տալիս մարդուն կողմնորոշվել կյանքում և ճիշտ որոշել իր անելիքը, իր ճշմարիտ ապրելաձևը: Նա մշտապես ձգտում է իր անձը, իր կյանքը ավելի լավացնել, հասնել ավելի բարձր մակարդակի, կարողանում է իրեն նայել կողքից տեսնելու և շտկելու համար իր թերությունները, կարողանում է ճիշտ ընտրել նպատակին հասնելու միջոցներն ու ուղիները: Շոտոկան կարատեի ուսուցման նպատակն է՝ սովորեցնել կարատե մարտական արվեստի հնարքները, ձևավորել ոչ միայն ֆիզիկապես առողջ, ուժեղ և պաշտպանունակ անհատ, այլ նաև հոգեպես հարուստ, բարեկիրթ, նախաձեռնող ու բազմակողմանի զարգացած մարդ: Մեր մարզիչները անցկացնում են ֆիզիկական և տեխնիկական բարձր որակավորմանն ուղղված մարզումներ: